
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 20/11/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 21,920,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.06%, փակմանը` 8.07%, առավելագույնը`8.10%, նվազագույնը` 8.01%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0545%: