Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՆԵՐԴՆՈՒՄ Է GLOBENEWSWIRE ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
26/11/2012 12:54
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՆԵՐԴՆՈՒՄ Է GLOBENEWSWIRE ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Առաջնորդվելով հայկական կապիտալի շուկայի առաջմղման իր նպատակով՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը:

GlobeNewswire-ը հանդիսանում է աշխարհում նորությունների տարածման ցանցերի խոշորագույններից մեկը, որը մասնագիտացված է կորպորատիվ մամլո հաղորդագրությունների, ֆինանսական տեղեկատվություն և մուլտիմեդիա ֆորմատի տեղեկատվության ԶԼՄ-ների, ինստիտուցիոնալ և անհատ ներդրողների, ինչպես նաև հանրության միջև տարածման գործում:

GlobeNewswire համակարգի ներդրման հիմնական նպատակն է ընդլայնել հայկական կապիտալի շուկայի մասին տեղեկատվության տարածումը արտասահմանում: Նոր այս ծառայությունը թույլ է տալիս հայկական ընկերություններին, մասնավորապես, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ցուցակված և առևտրին թույլատրված թողարկողներին, իրենց կորպորատիվ նորությունների հեշտությամբ հասանելի դարձնել Եվրոպայի, ԱՄՆ-ի և իրենց ընտրությամբ աշխարհի ցանկացած երկրի ԶԼՄ-ներին և պոտենցիալ ներդրողներին:

Հայկական կապիտալի շուկայի առաջմղմանը ուղղված աշխատանքներից բացի, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն համագործակցելու է նաև հայկական լրատվամիջոցների հետ՝ իրենց GlobeNewswire համակարգում ընդգրկելու, ինչպես նաև իրենց համար միջազգային նորություններ ստացման առավել արդյունավետ հնարավորություն ընձեռելու նպատակով:

Նշենք, որ GlobeNewswire-ը և NASDAQ OMX-ը գործարկել են ընդհանուր համաշխարհային նորությունների տարածման համակարգ, որը գործելու է բազմաթիվ երկրներում՝ աջակցելով ընկերություններին հաղորդակցվել ԶԼՄ-ների և ներդրողների հետ լոկալ լեզվով:

GlobeNewswire ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին, իսկ 2006թ.-ին NASDAQ OMX խումբը այն ձեռք է բերել՝ ընդլայնելով ընկերության տեխնիկական հնարավորությունները և հասանելի դարձնելով տեղեկատվության տարածման ծառայությունները աշխարհի գրեթե բոլոր երկրներում: 

2008թ.-ին GlobeNewswire համակարգին է միացել նաև Սկանդինավյան և Բալթյան տեղեկատվության տարածման հայտնի ցանցը՝ OMX Company News Service (CNS): Այսօր Սկանդինավյան և Բալթյան շուկաներում ցուցակված ընկերությունների 50%-ը իրենց կորպորատիվ տեղեկատվությունը մշտապես բացահայտում են այս ցանցի միջոցով: 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91