ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 27/11/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 2080000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.85 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 31,150,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.05%, փակմանը` 8.01%, առավելագույնը`8.05%, նվազագույնը` 8.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0228%: