Ֆինանսական

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
ՀԲՄ. Ամփոփվել են բանկային համակարգի 2023-ին գործունեության  և հանրային ընկալման գնահատման արդյունքները
20/02/2024 14:49
Կիսվել

ՀԲՄ. Ամփոփվել են բանկային համակարգի 2023-ին գործունեության  և հանրային ընկալման գնահատման արդյունքները

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով համակարգի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքները:

Ընդհանուր գնահատելով համակարգի 2023թ․ արդյունքները՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը տարին ամփոփել է   դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։

Ըստ այդմ՝  2023թ․ ՀՀ առևտրային 18 բանկերի  տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 13.5%-ով՝ կազմելով 1484 մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9134 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են 22.4%-ով՝ կազմելով 5151 մլրդ դրամ։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (2 208 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 49%-ը՝ (2 403 մլրդ դրամ) ֆիզիկական անձանց վարկերը և 6%-ը՝ (269 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են: Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 64%, արտարժույթով վարկերինը՝ 36%: Բացառությամբ արդյունաբերության ոլորտի (1,2%)՝ տնտեսության մյուս ճյուղերին տրամադրած վարկերի մասով գրանցվել է աճ։

2023թ-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 621 մլրդ դրամով կամ 8.8%-ով, իսկ 30.09.2023թ.-ի համեմատ՝ շուրջ 422 մլրդ դրամով կամ 5.9%-ով:

Ընդհանուր ավանդներն ավելացել  են 10.8%-ով՝ կազմելով 5677 մլրդ դրամ։ Ավանդների կառուցվածքում 61%-ը բաժին է ընկնում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդերին (2 601 մլրդ դրամ), 31%-ը տնտեսությունից ներգրավված ավանդներին (1 356 մլրդ դրամ) և 8%-ը այլ ֆին. կազմակերպություններից ներգրավված ավանդներին (329 մլրդ դրամ): 2023թ-ի ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 71 մլրդ դրամով կամ 4.5%-ով, 30.09.2023թ.-ի համեմատ ավելացել է  71 մլրդ դրամով կամ 4.5%-ով: Ռեզիդենտների ավանդներն ավելացել են 17%-ով՝ կազմելով 4320 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների ավանդների մասով արձանագրվել է 5% նվազում՝ կազմելով 1357  մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգն ապահովել է 230 մլրդ դրամի շահույթ, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է շուրջ 23.3 մլրդ դրամով կամ 9.2%-ով: 2023թ-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է 215 մլրդ դրամի շահույթ, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի  համեմատ ավելացել է շուրջ 21.3 մլրդ դրամով կամ 11%-ով:

«Աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված մեր բանկերը ցույց տվեցին, որ ոչ միայն Հայաստանում կարող են ֆինանսական գործունեություն իրականացնել, այլև միջազգային կառույցների համար լինել վստահելի ու կայուն գործընկեր, ինչը թույլ տվեց նաև հավելյալ շահույթ ունենալ։ Շահույթի առյուծի բաժինը ապահովվել է ոչ ռեզիդենտ հաճախորդների շնորհիվ։ Շահութաբերությունը ճիշտ կլինի չափել ROE գործակցով ՝ շահույթ կապիտալ հարաբերակցությամբ։ Հայաստանի պարագայում ցուցանիշը պատմականորեն եղել է ցածր՝ միջինում 10 տոկոս։ Եվ սա այն պարագայում, երբ պետական պարտատոմսերի և ավանդների տոկոսադրույքներն ավել բարձր են։ Մենք 2 տարում վերջապես մոտեցել ենք 25 տոկոս շահութաբերության մակարդակին»,-նշել է ՀԲՄ նախագահը:

ՀԱՇԻՎՆԵՐ

2023թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների թիվը կազմել է 4 596 հազար մարդ։ 2022թ-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է`643 հազարով կամ 16.3%-ով։ Ֆիզ. անձինք ավելացել են 610 հազարով կամ 16.1%-ով, իրավաբանական անձինք՝ 32 հազարով կամ 20%-ով։

2023թ-ին հաճախորդների հաշիվները 2022թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 1 462 հազարով կամ 18.6%-ով։  Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 1 394 հազարով կամ 18.6%-ով, իրավաբանական անձանց հաշիվները՝ 68 հազարով կամ 19.4%-ով։

Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։

ՔԱՐՏԵՐ

Մամլո ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին: ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ 2023թ-ին վճարային քարտերի քանակը կազմել է 3 722 հազ., որը 2022թ-ի համեմատ ավելացել է 539 հազ-ով կամ 16.9%-ով։

Նշված ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 393 117 հազ. հատ գործարք, որը 2022թ-ի համեմատ` ավելացել է 194 208 հազ. հատով կամ 97.6%-ով: Գործարքների ծավալը կազմել է 6 680 մլրդ ՀՀ դրամ, որը 2022թ-ի համեմատ ավելացել 1 926 մլրդ դրամով կամ 40.5%-ով:

Հանրային ընկալման գնահատման արդյունքները

Ասուլիսի շրջանակում ներկայացվել են նաև Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման և վերաբերմունքի գնահատման հետազոտության արդյունքները։ Նման խորությամբ համակարգային և մասնագիտացված հետազոտություն անցկացվել է առաջին անգամ։

Համաձայն կատարված հետազոտության՝ բանկային ծառայությունները Հայաստանում ունեն լայն հասանելիություն և բնակչության 93% առնչվել կամ առնչվում է բանկային համակարգի հետ։  Ընդհանուր առմամբ՝ համակարգի նկատմամբ վերաբերմունքը դրական է 62% հարցվողների շրջանում։ 32%-ը գերազանց վերաբերմունք ունենք համակարգի նկատմամբ։

Համակարգի նկատմամբ վստահության աստիճանը գնահատվել է 3,8․ համեմատության համար նշենք, որ համաշխարհային ընդհանուր միջին գնահատականը 4,0 է։ Համակարգի նկատմամբ գոհունակության աստիճանը ընդհանուր միջին 3,74 գնահատականից էականորեն բարձր է։

Մասնավորապես վերջին 2 տարիներին համակարգն ունեցել է վերաբերմունքի բարելավում 21%-ով, ինչի խթանող հիմնական գործոնը թվային բենքինգն է։ Բանկային համակարգի նկատմամբ վստահության աստիճանը ՀՀ-ում 3,83 է առավելագույն 5-ից․
համաշխարհային միջինը 4․02 է։

Նոր հեռանկարներ
Համակարգի զարգացումը միջազգային որակավորումներ ունեցող աշխատակիցներով

Շարունակական մասնագիտական զարգացման, առաջատար ֆինանսական կրթման և որակավորման ծրագրերին հասանելիության ապահովման և միջազգային լավագույն փորձի փոխանակման նպատակով ՀԲՄ-ն շարունակում է ընդլայնել համագործակցության միջազգային կառույցների հետ՝ հանդես գալով որպես մասնագիտական կրթության և որակավորման հարթակ։

Եվրոպական և միջազգային ճանաչում ունեցող, մասնագիտական չափորոշիչներ սահմանող առաջատար կառույցների հետ համագործակցության արդյունքում ՀՀ բանկերին հասանելի են դառնում միջազգային ճանաչում վայելող այնպիսի կրթական և որակավորման ծրագրեր, ինչպիսիք են Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսուցման ասոցիացիայի, Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի, Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող ATTF-House of Training-ի, ACI ֆինանսական շուկաների ասոցիացիայի և մի շարք այլ առաջատար կառույցների ծրագրերը։ Առաջիկայում համագործակցություն կհաստատվի նաև   Եվրոպայում մասնագիտական չափորոշիչներ սահմանող մեկ այլ` Եվրոպական ֆինանսական պլանավորման ասոցիացիայի (EFPA) հետ, որով առաջին անգամ Հայաստանում ներկայացվելու են ներդրումային ոլորտը ներկայացնող, միջազգային ճանաչում վայելող EFPA որակավորումները: Մասնավորապես, ՀԲՄ-ն հանդիսանալու է EFPA կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Ասուլիսի ավարտին ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76