Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ամերիաբանկի գործարքը որպես Ռուբեն Վարդանյանի փրկագին դիտարկելն անհեթեթ է․ Ջոնի Մելիքյան
25/02/2024 20:59
Կիսվել

Ամերիաբանկի գործարքը որպես Ռուբեն Վարդանյանի փրկագին դիտարկելն անհեթեթ է․ Ջոնի Մելիքյան

Օրերս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերություն) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում և սերտորեն ինտեգրված է արևմտյան ֆինանսական համակարգին։

Արմենպրեսի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձավ վերոհիշյալ գործարքին և հայկական կողմի համար դրանից ակնկալվող օգուտներին։

Ամերիաբանկի հետ կապված գործարքն, ըստ նրա, շատ կարևոր իրադարձություն է, մանավանդ այն ֆոնին, երբ մշտապես եղել է մեծ հետաքրքրություն մեր երկու երկրների ֆինանսական շուկաների միջև։

«Նույնիսկ ժամանակին Ամերիաբանկն էր վրացական շուկայի ուղղությամբ նայում։ Այստեղ կա երկու կարևոր էլեմենտ․ առաջինը հայ-վրացական համատեքստում է, այսինքն՝  նաև վրացական կապիտալ ունեցող միջազգային բանկը գալիս է հայկական շուկա՝ գնելով Ամերիաբանկը, մյուս կողմից՝ այն հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկայի անդամ և լոնդոնյան բորսայում գործող 250 խոշորագույն ընկերությունների կազմում բավականին լուրջ դիրքեր ունի։ Գործարքը կարևոր քայլ է նաև օտարերկրյա ուղիղ ներդրումների տեսանկյունից։ Ամերիաբանկի ձեռքբերումներին կավելանա նաև նորագույն եվրոպական փորձը, ինչը մեր ֆինանսական շուկայում ավելի կակտիվացնի փոխգործակցությունը վրացական և հայկական բանկերի միջև, իսկ, մյուս կողմից, կխթանի նաև մրցակցությունը մեր շուկայում», – ասաց Մելիքյանը։

Գործարքով շահագրգռված Վրաստանի Բանկը այդ երկրի խոշորագույն կոմերցիոն բանկերից մեկն է, միակն իր կապիտալի ծավալով, որն ունի միջազգային կառույցների հետ համագործակցության և սերտ աշխատանքի երկարամյա փորձ։ Երբ Վրաստանի Բանկը 2012 թվականին մուտք գործեց լոնդոնյան բորսայի պրեմիում հարթակ, այդ հանգամանքն, ըստ Մելիքյանի, ավելի ակտիվացրեց վրացական շուկան, և հիմա այդ կառույցը հետաքրքրված է հայկական շուկայով ու այն ձեռքբերումներով, որ ունեցել ենք վերջին տարիներին, ինչն ավելի է գայթակղում արտասահմանյան ներդրողներին։ Վրացագետը շեշտեց, որ վերջերս ստորագրված հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիրը հնարավորություն կտա փոխգործակցությունը բերել այնպիսի հուն, երբ հարաբերություններն ավելի կխորանան, հետևաբար, այդ փաստաթուղթը նույնպես բարենպաստ ֆոն է ստեղծում նմանատիպ գործարքների համար։

Անդրադառնալով այն հարցին, թե Ամերիաբանկի պարագայում միջազգային ֆինանսական խմբի անդամ դառնալու հեռանկարը որքանո՞վ է կարևոր Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համար, Մելիքյանն ընդգծեց, որ ամենակարևոր էլեմենտը կապիտալի համար մուտք ապահովելն է։

«Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկը, որը Հայաստանում նմանօրինակ կառույցների շարքում լավագույններից մեկն է իր ուրույն ձեռագրով, ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին, ինչը կբերի հավելյալ ներդրումներ։ Այն փորձը, որ ունի BOGG միջազգային ֆինանսական խումբը նաև վարկավորման, նոր էլեմենտների, հաճախորդներին սպասարկելու եղանակների առումով, ավելի մատչելի կդարձնի ֆինանսական գործառնությունները թե՛ տնտեսվարողների, թե՛ բնակիչների համար»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս գործարքն ինքնին համահունչ է զուգահեռաբար ընթացող Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, քանի որ մեր երկիրը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում Եվրամիության և բովանդակ Արևմուտքի հետ  հարաբերություններում: Այդ ամենն, ինչ խոսք, բարենպաստ միջավայր կստեղծի վերոհիշյալ գործարքի կայացման համար։

«Հայաստանը փորձում է բաց, թափանցիկ և կանխատեսելի լինել արտաքին աշխարհի համար, ուստի մեր երկրում իրականացվող ժողովրդավարական և օրենսդրական բարեփոխումները դրսի ներդրողներին շահագրգռում են այստեղ ներդրումներ կատարելու առումով։ Այս գործարքով ապացուցվում է, որ դրսից ներդրողներն ավելի շատ են հետաքրքրվում մեր շուկայով, մեր տնտեսական աճով ու հնարավորություններով։ Այս գործարքն առաջինն է, բայց հաստատ վերջինը չի լինի և միջազգային հեղինակություն ունեցող նորանոր ընկերություններ (ոչ միայն բանկային սեկտորի, այլև այլ ոլորտների) իրենց ներգրավվածությունը կապահովեն հայաստանյան տնտեսությունում»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե տվյալ գործարքի հետևում կանգնած են ադրբեջանցի ստվերային բաժնետերեր, և որ սույն գործարքն, ըստ էության, Բաքվում բանտարկված ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փրկագինն է, մեր զրուցակիցն ամենայն լրջությամբ հավաստիացրեց, որ նման տեղեկատվությունն ուղղակի անհեթեթություն է։

«Այստեղ որևէ կապ չկա ադրբեջանցիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ  Ամերիաբանկի հետ կապված գործընթացը բաց է, թափանցիկ։ Բոլոր հետաքրքրասերները կարող են անարգել համացանցում ծանոթանալ Վրաստանի Բանկին, տեսնել, թե ովքեր են ներդրողներն ու բաժնետերերը, փայատերերը։ Մեր երկու հասարակությունները շատ սպեցիֆիկ են և հաճախ դառնում են այլ երկրների ներսում շրջանառվող ապատեղեկատվության զոհ։ Նմանատիպ մի գործընթաց էլ այսօր առկա է Վրաստանում։ Այնտեղ էլ ուզում են հասկանալ, թե Ամերիաբանկը ինչ է, նրա հետևում ովքեր են կանգնած, արդյո՞ք ռուսներն են, թե՞ ոչ։ Մեզ մոտ էլ Ադրբեջան կամ Թուրքիա են փնտրում, իսկ իրականում նման բան չկա։ Բիզնես գործարքը բաց է ու թափանցիկ։ Եվ այն, որ արդեն հայտարարվել է, թե Ամերիաբանկը գործարքի արդյունքում պահպանելու է իր բրենդը, լոգոն, մենեջմենթն ու աշխատակազմը, ինձ համար ավելի կարևոր գործոն է։ Այս հաստատությունը գնելով՝ BOGG միջազգային ֆինանսական խումբը տալիս է հնարավորություն, որ Ամերիաբանկը զարգանա այն ուղղությամբ, որով ընթանում էր վերջին տարիներին։ Նրան հավելյալ կերպով կօժանդակեն՝ առաջարկելով իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ամերիաբանկը կունենա նոր մեխանիզմներ, ինչը մեր ֆինանսաբանկային համակարգ կներմուծի առողջ մրցակցության էլեմենտ՝ նպաստելով ընդհանուր տնտեսության առաջընթացին», – եզրափակեց վրացագետը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58