ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 750 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 330 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 420 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 385 062 610 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4596 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: