ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 927 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 874 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 386 906 428 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7530 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: