Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում 
22/03/2024 18:13
Կիսվել

ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում 

Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ցուցակելու է 32 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 320,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11.40%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Տեղաբաշխումը իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2023թ․ դեկտեմբերի 11-ից մինչև 2024թ․ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։

Նշենք, որ սա հայկական կապիտալի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումն է`  32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները  ուղղվելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովմանը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

«Այս իրադարձությունը կարևոր է 2 պատճառով․ առաջին, որ սա պարտատոմսերի ամենախոշոր թողարկումն է Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանի կապիտալի շուկայի կայունության և դրա հանդեպ վստահության մասին, և երկրորդ, որ սա ևս մեկ անգամ նպաստելու և օրինակ է ծառայելու այլ ընկերությունների համար, որոնք հետագայում կցանկանան թողարկում անել և ներդրումներ ներգրավել ընկերության հետագա զարգացումը ապահովելու համար։ Հուսանք, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը մեծ կլինի, և պարտատոմսերը արագ կիրացվեն: Դա կձևավորի դրական միտում Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ցույց տալով, որ ցուցակվող ընկերությունները կարող են լինել տարբեր ոլորտներից։ Սա նաև գրավիչ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Կարծում եմ՝ այսօր պարտատոմսերը պահանջված և բարձր եկամտաբեր ֆինանսական գործիքներ են, ապահով են և ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ, ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն: Ուրախ եմ, որ ի դեմս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այսօր ունենք պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման լավ փորձ», – նշում է ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը:

«Ամերիաբանկը մեր երկրում պատմականորեն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխումները, որոնց շարքին այս տարի ավելացավ նաև ՀԷՑ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Հայաստանի ֆոնդային բորսայում ՀԷՑ-ի պարտատոմսերի ցուցակումը տեղաբաշխման հաջող գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Վստահ ենք, որ ակտիվ երկրորդային շուկան էլ ավելի կբարելավի մեր երկրի ներդրումային միջավայրը»,- նշում է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ընկերության առաքելությունն է` նպաստել տնտեսության զարգացմանը՝ ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի էլեկտրամատակարարում։ Ընկերության ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ և  սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6