ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 24/12/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 6,260,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 403.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 403.20 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 36,530,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.05%, փակմանը` 8.11%, առավելագույնը` 8.21%, նվազագույնը` 8.05%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1574%: