ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 22/01/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 5800000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 33,050,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.55%, փակմանը` 8.65%, առավելագույնը` 8.65%, նվազագույնը` 8.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5897%: