ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 24/01/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 3,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 10 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 27,850,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.30%, փակմանը` 8.30%, առավելագույնը` 8.30%, նվազագույնը` 8.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2815%: