ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՇԱԲԱԹՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 28.01.13թ.-03.02.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ. գնման գին` 20214.39 (+58.63), բացթողնման գին` 21972.16 (+68.72),
ԱՐԾԱԹ. գնման գին` 383.13 (+8.37), բացթողնման գին` 416.45 (+9.1),
ՊԼԱՏԻՆ. գնման գին` 20236.82 (+107.24), բացթողնման գին` 21996.54 (+116.56),
ՊԱԼԱԴԻՈՒՄ. գնման գին` 8660.64 (+95.65), բացթողնման գին` 9413.74 (+103.97):