ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 07/02/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 4650000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 24,300,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.61%, փակմանը` 7.50%, առավելագույնը` 7.70%, նվազագույնը` 7.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.6281%: