Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
28/06/2024 17:44
Կիսվել

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, և ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերելու ընկերության պարտատոմսերը։

Ցուցակման առաջին օրն է հունիսի 28-ը՝ համաձայն Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի որոշման։ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում և թույլատրվել են դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ցուցակել է 1․2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 12.25%, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Տեղաբաշխումը իրականացվել է «Դայմենշն» ՓԲԸ կողմից 2024թ․ մայիսի 2-ից մինչև 2024թ․ մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 1․2 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։  Նշենք նաև, որ  1,050 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են անմիջապես բորսայի տեղաբաշխման հարթակի միջոցով։

Ներգրաված միջոցները ուղղվելու են գյուղատնտեսական և ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մյուս մասը՝ ՓՄՁ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ:

«Սովորաբար մեր շուկայում պարտատոմսեր թողարկում են այն ընկերությունները, որոնք արդեն իսկ որոշակի քայլեր արել են կապիտալի շուկայում՝ թողարկելով տարբեր տեսակի արժեթղթեր, սակայն այս տարին աչքի է ընկնում նրանով, որ սա արդեն 3-րդ նոր ընկերության մուտքն է Հայաստանի ֆոնդային բորսա։ Հաշվի առնելով վերջին տարիների վիճակագրությունը՝ պետք է փաստենք, որ սա բավականին լավ ցուցանիշ է։  Վստահ եմ, որ նոր ընկերությունների մուտքը կապիտալի շուկա և նրանց այս տեսակ ակտիվությունը է՛լ ավելի գրավիչ կդարձնեն ներդրումային միջավայրը։ Կարևոր գործոն է նաև պարտատոմսեր թողարկող և ցուցակող ընկերությունների ոլորտային տարբերությունը։ Սա ազդակ է, որ կապիտալի շուկայում այլընտրանքային եղանակով գումար ներգրավվելու մշակույթ է ձևավորվում, ինչը շատ դրական եմ գնահատում»,- ասել է ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ համագործակցում ենք տեղական և միջազգային գործընկերների հետ ֆինանսական միջոցների ներգրավման մասով: Կոոպերատիվը հանդիսանում է Գերմանահայկական հիմնադրամի գործընկեր կառույց Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերի մասով, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ԳՏՏԶ ԾԻԳ»-ի և Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով: Հատկանշական է կոոպերատիվի գործընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության և Պրոպարկո ներդրումային ընկերության հետ ստորադաս փոխառության ներգրավվման մասով, որը հնարավորություն է տալիս մեծացնել կապիտալը և ներգրավել հավելյալ ռեսուրսներ: Պետք է նշեմ, որ կառույցը համագործակցում է նաև գերմանական, շվեյցարական, բելգիական, ինչպես նաև ամերիկյան ներդրողների հետ: Պարտատոմսերի թողարկումը ևս մեկ նոր քայլ է դեպի կապիտալի շուկա, որը կբարձրացնի կառույցի ճանաչողությունը տեղական ներդրողների մոտ»,- նշել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

«Դայմենշն ներդրումային ընկերությունը շատ ուրախ է աջակցել  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ի՝ որպես ՀՀ-ում առաջատար և հաջողած գյուղատնտեսական վարկային կազմակերպության  մուտքը արդեն ՀՀ կապիտալի շուկա: Հույս ունեմ, որ Ընկերությունը կշարունակի իր ակտիվ մասնակցությունը կապիտալի շուկայում՝ ներգրավված միջոցները և գործիքները ի նպաստ բերելով ՀՀ գյուղատնտեսության հետագա զարգացմանը»,- նշել է ընկերության տնօրեն Լևոն Մովսիսյանը:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն հանդիսանում է առաջին կոոպերատիվ վարկային կազմակերպությունը և միակն է իր տեսակի մեջ Հայաստանում։ Կազմակերպությունը տրամադրում է բացառապեu ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ և մատուցում է այլ ֆինանսական ծառայություններ առավելապես Հայաստանի Հանրապետության մարզերում` գյուղմթերք արտադրողներին, վերամշակողներին, գյուղացիական տնտեսությունների գործառնական կարիքների բավարարմանն ուղղված և դրանց ուղղակիորեն առնչվող ծառայություններ մատուցողներին, Հայաստանի Հանրապետության մարզերում մշտապես բնակվող և գյուղացիական տնտեսություն վարող անձանց, ագրոպարենային ոլորտում գործող ցանկացած այլ տնտեսվարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

Կազմակերպության առաքելությունն է` բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98