
ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 3 ՄԼՐԴ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294159) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 393 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 808 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 585 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 382 329 259 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2211 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: