Ֆինանսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 442.00+1.50 EUR SELL - 447.00+1.00
OIL:  BRENT - 71.00-0.95 WTI - 65.72-1.14
COMEX:  GOLD - 5120.30+1.21 SILVER - 84.42+2.60
COMEX:  PLATINUM - 2179.90+0.18
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 154.34-0.45 EUR/GBP - 1.1827+0.42
FOREX:  EUR/USD - 1.1827+0.42 GBP/USD - 1.3527+0.33
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.14
STOCKS US: DOW JONES - 49625.97+0.47 NASDAQ - 22886.07+0.90
STOCKS US: S&P 500 - 6909.51+0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.89+0.56 CAC40 - 8515.49+1.39
STOCKS EUR:  DAX - 25260.69+0.87
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի ՊՆ-ին հատկացված 30 միլիոն եվրոն ու կասեցրել ԵՄ անդամակցության գործընթացը
09/07/2024 13:44
Կիսվել

ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի ՊՆ-ին հատկացված 30 միլիոն եվրոն ու կասեցրել ԵՄ անդամակցության գործընթացը

Եվրամիության երկրների ղեկավարները որոշել են սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստան՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:

«Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել այն գումարները, որոնք հատկացվել են Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար: 30 միլիոն եվրոն, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սառեցված է»,- ասել է Գերչինսկին Թբիլիսիում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ սա ԵՄ-ի կողմից միայն առաջին քայլն է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո:

«Ուղղակի ֆինանսական աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, և մենք կփորձենք այդ ուղղակի աջակցությունը տեղափոխել քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին»:

Դիվանագետն առանձին ընդգծել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է:

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57