Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՈՒՆՎԱՐԻՆ  ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 29 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
05/03/2013 15:18
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 29 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ

2013 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Միևնույն ժամանակ, հունվարին պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.3%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ հաշվետու ամսում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Ըստ հրապարակված տվյալների՝  այս տարվա առաջին ամսում, 2012 թվականի հունվարի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9%-ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի ծախսերն աճել են 23.8%-ով կամ 8.9 մլրդ դրամով:

Արդյունքում, 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 29.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Ներքին ֆինանսավորումը կազմել է -25.5 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -3.6 մլրդ դրամ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08