ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2013 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեից մեր երկրի պետական պարտքի սպասարկմանը տրամադրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ ցուցանիշը կազմել է եռամսյակային ծրագրի 14.4%-ը:
Ըստ հրապարակված տվյալների՝ նշված գումարից 1 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 484.3 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը:
Հաշվետու ամսում պետական պարտքի սպասարկման ծախսերը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 7.7%-ով կամ 106.1 մլն դրամով՝ պայմանավորված արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: