ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 411.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.89 դրամով և կազմել 534.98 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 13.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.96 դրամով և կազմել 610.61 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 10.93 դրամով և կազմել 20875.50 դրամ: Արծաթի գինն աճել է 2.05 դրամով և կազմել 382.08 դրամ: Պլատինի գինն աճել է 104.85 դրամով և կազմել 21073.81 դրամ: