
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 13/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 13-ին, բորսայում կայացել է 4350000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 26 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 41800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.90%, փակմանը` 8.00%, առավելագույնը` 8.00%, նվազագույնը` 7.90%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.9913%: