ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 6.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր` մարտի 14-ին, տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությւան փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 552 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 250 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 302 մլն 500 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 266 933 564 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4337 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4444 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: