
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` մարտի 14-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 086 350 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 965 366 950 դրամ:
Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 14.0600 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: