ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 21/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 21-ին, բորսայում կայացել է 10500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 419.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 419.20 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 36050000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.51%, փակմանը` 8.51%, առավելագույնը` 8.51%, նվազագույնը` 8.51%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5100%: