ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 26/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 26-ին, բորսայում կայացել է 700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 419.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 38350000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.81%, փակմանը` 8.83%, առավելագույնը` 8.83%, նվազագույնը` 8.81%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.8247%: