Ջո Բայդենը ստորագրել է ԱՄՆ կառավարությանը մինչև դեկտեմբերի 20-ը ֆինանսավորելու մասին օրինագիծը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների կողմից նախկինում հաստատված օրինագիծը, որով կշարունակվի դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 20-ը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթից հետևում է, որ սեպտեմբերի 26-ին նախագահը ստորագրել է օրենք, որը նախատեսում է «հատկացումներ նախագծերի և դաշնային կառավարության գերատեսչությունների աշխատանքի համար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 20-ը»:
ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն են տվել այս փաստաթուղթին:
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որից հետևում է, որ Բայդենի վարչակազմը անհրաժեշտ է համարում երկարաձգել ամերիկյան կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 20-ը և Կոնգրեսի երկու պալատներին կոչ է անում հնարավորինս շուտ ընդունել համապատասխան օրինագիծը: