ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 29/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 29-ին, բորսայում կայացել է 3900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 5 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 7100000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 9.00%, փակմանը` 9.01%, առավելագույնը` 9.01%, նվազագույնը` 9.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 9.0003%: