ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 տրլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 տրլն 407 մլն 156 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 տրլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 775 մլն 373 հազար 768 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 15.2801 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: