ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 03/04/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 3-ին, բորսայում կայացել է 3000000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 10 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 30800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.11%, փակմանը` 8.11%, առավելագույնը` 8.20%, նվազագույնը` 8.11%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1197%: