ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52074141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 827 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 728 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 99 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 913 249 146 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3948 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: