
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 000 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 857 271 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 052 546 364 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.7700 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: