ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 09/04/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 9-ին, բորսայում կայացել է 4850000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 7 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 6100000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.80%, փակմանը` 6.60%, առավելագույնը` 6.80%, նվազագույնը` 6.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.7367%: