ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39131147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 280 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 220 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 934 805 380 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1967 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն: