Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Եվրոպայում առաջին անգամ իրականացվել է միջբանկային բլոկչեյն վերաֆինանսավորում
17/12/2024 16:50
Կիսվել

Եվրոպայում առաջին անգամ իրականացվել է միջբանկային բլոկչեյն վերաֆինանսավորում

Societe Generale-ը և Banque de France-ը գործարք են իրականացրել՝ օգտագործելով թոքենիզացված պարտատոմսեր՝ որպես կենտրոնական բանկի թվային արժույթով (CBDC) վարկ ստանալու գրավ: Բոլոր գործողություններն ամբողջությամբ իրականացվել են բլոկչեյն ցանցերի միջոցով։

Societe Generale ֆինանսական կոնգլոմերատը զեկուցել է ռեպո գործարքի իրականացման առաջին հաջող փորձի մասին, որն ամբողջությամբ իրականացվել է բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով: Գործարքը ներառում էր Ethereum բլոկչեյն ցանցում 2020 թվականին թողարկված տոքենիզացված պարտատոմսերը որպես գրավ՝ DL3S բլոկչեյն ցանցում թողարկված թվային արժույթով փոխառելու համար: Այս ամենն իրականացվել է միջբանկային վերաֆինանսավորման ընթացակարգի շրջանակներում։

Գործարքին մասնակցել է Societe Generale-ի դուստր ձեռնարկությունը՝ SG Forge-ը։ Գործողությունը ցույց տվեց բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ միջբանկային վերաֆինանսավորման գործառնությունների իրականացման տեխնիկական նպատակահարմարությունը։

Inecomobile

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է կենտրոնական բանկի թվային արժույթի օգտագործման ներուժը՝ տոքենիզացված արժեթղթերի շուկայում իրացվելիությունը բարձրացնելու համար: Բացի այդ, Societe Generale-ն իր պատրաստակամությունն է հայտնում օգտագործել թվային ակտիվների հետ աշխատելու փորձը ֆինանսական կառուցվածքի ոլորտում և նպաստել նորարարական ֆինանսական շուկաների ստեղծմանը։

Հարկ է նշել, որ Ֆրանսիայի բանկը մշակում է իր CBDC նախագիծը 2021 թվականից, և Societe Generale-ն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին։ Բացի այդ, ֆինանսական կոնգլոմերատը մասնակցում է «Project Guardian» միջազգային նախագծին, որն ուսումնասիրում է տոքենիզացված ակտիվների առևտրային օգտագործման դեպքերը, ինչպես նաև փորձարկում է համաեվրոպական ֆինանսական համակարգը՝ հիմնված բաշխված մատյան տեխնոլոգիայի (DLT) վրա:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52