ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 29/04/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 29-ին, բորսայում կայացել է 300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 35800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.71%, փակմանը` 8.76%, առավելագույնը` 8.76%, նվազագույնը` 8.71%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.7367%: