
ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 03/05/13
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.25%-ով և կազմել 93.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.90%-ով և կազմել 102.85 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):