ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՇԱԲԱԹՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 06.05.13թ.-12.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ. գնման գին` 17980.04 (+508.22), բացթողնման գին` 19543.52 (+552.41),
ԱՐԾԱԹ. գնման գին` 295.16 (+10.96), բացթողնման գին` 320.83 (+11.92),
ՊԼԱՏԻՆ. գնման գին` 18330.43 (+794.28), բացթողնման գին` 19924.38 (+863.35),
ՊԱԼԱԴԻՈՒՄ. գնման գին` 8485.39 (+250.89), բացթողնման գին` 9223.25 (+272.71):