ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ 410 ՄԼՆ 150 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ մայիսի 13-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 316 724 841 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3564 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: