
ԵԿԲ-ն նվազեցրել է տոկոսադրույքները 25 բազիսային կետով
Եվրոպական կենտրոնական բանկը 25 բազիսային կետով նվազեցրել է հիմնական տոկոսադրույքները:
Ինչպես նշված է կարգավորողի հայտարարության մեջ, ավանդի տոկոսադրույքն այժմ 2.5% է, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ 2.65%, իսկ մարժան՝ 2.9%:
Որոշումը համընկել է վերլուծաբանների և շուկայի մասնակիցների սպասումների հետ։
«Դրամավարկային քաղաքականությունը դառնում է զգալիորեն պակաս սահմանափակող, քանի որ տոկոսադրույքների անկումը նվազեցնում է ընկերությունների և տնային տնտեսությունների համար նոր փոխառությունների արժեքը», – ասված է ԵԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: