ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 29/05/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 29-ին, բորսայում կայացել է 3400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 25 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 40300000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.40%, փակմանը` 7.45%, առավելագույնը` 7.45%, նվազագույնը` 7.37%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.4027%: