Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՀ կանխատեսմամբ՝ մինչև 2030-ը աշխարհի պետական ​​պարտքը կաճի մինչև համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 100%-ը
25/04/2025 11:08
Կիսվել

ԱՄՀ կանխատեսմամբ՝ մինչև 2030-ը աշխարհի պետական ​​պարտքը կաճի մինչև համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 100%-ը

Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանների կարծիքով՝ մինչև 2030 թվականը աշխարհի պետական ​​պարտքը կաճի մինչև համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 100%-ը՝ ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի և տնտեսական աճի դանդաղման պատճառով։

Նրանք կանխատեսում են, որ համաշխարհային պետական ​​պարտքը 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 95.1%-ի, իսկ 2030 թվականին՝ 99.6%-ի։ 2020 թվականին՝ կորոնավիրուսային համավարակի գագաթնակետին, այդ ցուցանիշը կազմում էր 98.9%։

«Միացյալ Նահանգների կողմից հայտարարված զանգվածային մաքսատուրքերը, այլ երկրների կողմից ձեռնարկված հակազդեցությունները և անորոշության բացառիկ բարձր մակարդակը նպաստում են հեռանկարի վատթարացմանը և ռիսկերի մեծացմանը», – ասվում է ԱՄՀ զեկույցում։

Կանխատեսվում է, որ համաշխարհային բյուջեի տարեկան դեֆիցիտը 2025 թվականին կկազմի ՀՆԱ-ի 5.1%-ը՝ 2024 թվականի 5%-ի համեմատ։

Կանխատեսումները հիմնված են բազային սցենարի վրա, որը ենթադրում է համաշխարհային ՀՆԱ-ի 2.8% աճ այս տարի։

Եթե ​​ավելի բացասական սցենարն իրականություն դառնա, համաշխարհային պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ-ի 117%-ը մինչև 2027 թվականը՝ հասնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին։

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին կկազմի ՀՆԱ-ի 6.5%-ը, իսկ 2026 թվականին կնվազի մինչև 5.5%՝ տնտեսական աճի և ներմուծման մաքսատուրքերից ստացված նոր բյուջետային եկամուտների շնորհիվ։ Միաժամանակ, հանրապետականների կողմից խոստացված հարկային կրճատումները հաջորդ տասնամյակի ընթացքում կարող են ԱՄՆ պետական ​​պարտքը մեծացնել 4 տրիլիոն դոլարով։

Չինաստանի բյուջեի դեֆիցիտը, կանխատեսումների համաձայն, 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 8.6%-ին՝ 2024 թվականի 7.3%-ի համեմատ, իսկ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 4%-ով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52