Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Վրաստանի քաղաքացիների պարտքը ֆինանսական հատվածի նկատմամբ կազմում է 67.160 միլիարդ լարի
14/05/2025 11:29
Կիսվել

Վրաստանի քաղաքացիների պարտքը ֆինանսական հատվածի նկատմամբ կազմում է 67.160 միլիարդ լարի

Վրաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ ունի վարկ, իսկ յուրաքանչյուր հինգերորդ վարկառուն՝ ավելի քան 30 օրով ժամկետանց պարտավորություն։ Այս մասին վկայում են «CreditInfo Georgia»-ի ապրիլյան տվյալները։ Մասնավորապես՝ ըստ նախորդ ամսվա տվյալների՝ 1 944 818 մարդ ունի պարտավորություն ֆինանսական հատվածի նկատմամբ, իսկ 365 409 վարկառու ի վիճակի չէ մարել իր պարտքը։

Նշենք նաև, որ Վրաստանում վարկային պարտավորությունները մարել չկարողացող անձանց թիվը վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 4000-ով, սակայն նախորդ ամսվա համեմատ նվազումը եղել է չնչին։ Մասնավորապես՝ ըստ «Creditinfo»-ի՝ 2025 թվականի ապրիլի տվյալներով, 30 օր և ավելի ժամկետանց պարտք ունեցող անձանց թիվը կազմում է 365 409 մարդ։ 2024 թվականի մարտին «սև ցուցակում» եղել է 365 455 մարդ, իսկ 2025 թվականի մարտին՝ 369 776 մարդ։

2025 թվականի ապրիլի դրությամբ՝ 369 311 վարկ չմարող ֆիզիկական անձանցից 98 028-ը կոմերցիոն բանկերի հաճախորդներ են, 295 537-ը՝ Վրաստանի Ազգային բանկի կողմից վերահսկվող այլ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդներ, իսկ 3706-ը պարտք ունեն լիզինգի, շինարարական և այլ ընկերությունների նկատմամբ։

Ինչ վերաբերում է գումարին՝ ֆիզիկական անձանց ընդհանուր պարտքը կոմերցիոն բանկերի նկատմամբ 30 օրից ավելի ժամկետանց վարկերի դեպքում կազմում է 1.238 միլիարդ լարի, Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ 1494 միլիարդ լարի, իսկ լիզինգային ընկերությունների նկատմամբ՝ 29.048 միլիոն լարի։ Ընդհանուր առմամբ՝ 30 օր և ավելի ժամկետանց վարկերը կազմում են 2.762 միլիարդ լարի, ինչը կազմում է ֆինանսական հատվածի կողմից տրված վարկերի 4.1%-ը։

2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ Վրաստանում 1 944 818 մարդ ունի պարտք ֆինանսական հատվածի նկատմամբ՝ ընդհանուր 67.160 միլիարդ լարիի չափով։

Նույն վիճակագրության համաձայն՝ վարկառուների 83.2%-ը բաժին է ընկնում բանկային հատվածին։ Մասնավորապես՝ ապրիլի դրությամբ բանկերից վարկ վերցրած անձանց թիվը կազմել է 1 618 445, իսկ վարկերի ընդհանուր գումարը՝ 62.986 միլիարդ լարի։ Բացի այդ, Վրաստանի Ազգային բանկի կողմից վերահսկվող այլ ֆինանսական կազմակերպություններն ունեն 700 990 վարկառու, որոնց տրամադրված վարկերի ծավալը կազմում է 3.570 միլիարդ լարի։ Եվս 16 780 մարդ վարկ է վերցրել լիզինգային, շինարարական և այլ կազմակերպություններից՝ ընդհանուր 603.8 միլիոն լարիի չափով։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6