Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Յուանի մասնաբաժինը համաշխարհային առևտրում նվազել է
22/05/2025 19:25
Կիսվել

Յուանի մասնաբաժինը համաշխարհային առևտրում նվազել է

Ընթացիկ տարվա ապրիլին չինական յուանի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում նվազել է՝ հասնելով 3.5%-ի։ Այս մասին վկայում են SWIFT միջբանկային հաշվարկային համակարգի տվյալները։

Գարնան երկրորդ ամսվա ընթացքում չինական արժույթի մասնաբաժինը համաշխարհային առևտրում նվազել է 0.63 տոկոսային կետով։ Արդյունքում՝ ամենապահանջված արժույթների շարքում յուանն իջել է հինգերորդ հորիզոնական:

«Յուանով վճարումների արժեքը նվազել է 14.14%-ով, մինչդեռ այլ արժույթներով վճարումների արժեքն աճել է 1.35%-ով։ Եթե բացառենք վճարումները եվրոգոտում, ապա միջազգային փոխանցումների ծավալով յուանը զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 2.38% մասնաբաժնով», – նշել են SWIFT-ի ներկայացուցիչները։

Ամենապահանջված արժույթը շարունակում է մնալ դոլարը, որը ունի 49.68% մասնաբաժին։ Դրա մասնաբաժինը մեկ ամսում աճել է 0.6 տոկոսային կետով։ Եվրոն պահպանել է երկրորդ հորիզոնականը՝ հասնելով 22.24% մասնաբաժնի (աճ՝ 0.31 տոկոսային կետ)։

Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում են, որ Չինաստանը օգտվել է համաշխարհային առևտրում առաջացած խառնաշփոթից և խափանումներից՝ յուանի ավելի լայն օգտագործումը խթանելու համար։ Արդյունքում մարտին յուանով սահմանամերձ վճարումները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ գլոբալ պահանջարկը յուանի նկատմամբ աճել է։ Սակայն, ինչպես ընդգծում է գործակալությունը, որևէ արժույթ դեռ չի կարող համեմատվել դոլարի հետ, որն ըստ SWIFT-ի՝ կազմում է համաշխարհային վճարումների գրեթե կեսը։ Վերլուծաբանները հավելում են, որ դոլարի նկատմամբ վստահության նվազումը, ամենայն հավանականությամբ, կխթանի եվրոյի, այլ ոչ թե յուանի ավելի լայն կիրառումը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85