Ֆինանսական

USD BUY - 382.50-0.50 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 429.00-5.00 EUR SELL - 437.00-2.00
OIL:  BRENT - 65.67+2.02 WTI - 62.66+2.44
COMEX:  GOLD - 3271.90-0.75 SILVER - 33.31-0.27
COMEX:  PLATINUM - 1080.00+0.24
LME:  ALUMINIUM - 2468.50-0.66 COPPER - 9565.00-0.33
LME:  NICKEL - 15011.00-2.58 TIN - 31636.00-2.92
LME:  LEAD - 1982.50-0.15 ZINC - 2687.00-0.68
FOREX:  USD/JPY - 145.74+0.89 EUR/GBP - 1.1249-0.50
FOREX:  EUR/USD - 1.1249-0.50 GBP/USD - 1.3434-0.30
STOCKS RUS:  RTSI - 1102.21+1.79
STOCKS US: DOW JONES - 42098.70-0.58 NASDAQ - 19100.94-0.51
STOCKS US: S&P 500 - 5888.55-0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38432.98+1.88 TOPIX - 2812.02+1.54
STOCKS CHINA:  HANG SENG - 23573.38+0.82 SSEC - 3363.45+0.68
STOCKS EUR:  FTSE100 - 8726.01-0.59 CAC40 - 7788.10-0.49
STOCKS EUR:  DAX - 24038.19-0.78
29/05/2025  CBA:  USD - 384.15-0.21 GBP - 517.53-3.01
29/05/2025  CBA:  EURO - 433.59-2.43
29/05/2025  CBA:  GOLD - 40768-539 SILVER - 519.94+0
Իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում
29/05/2025 17:18
Կիսվել

Իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում

Իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում։

Ըստ այդմ՝

  • Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում,
  • Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները վերանայվելու են ինքնաշխատ կարգով, և նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատողները կարող են դիմել համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելուց հետո։
  • Հստակեցվում են դիմումների մերժման հիմքերը,
  • Հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածից հետո աշխատանքի վերադառնալու դեպքում նշված վարկառուները կարող են դիմել և շարունակել  ստանալ աջակցություն ծրագրի շրջանակում,
  • Կարգավորվում են վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները,
  • Հստակեցվում են շահառուի կարգավիճակը դադարելու հիմքերը, մասնավորապես 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելը։

Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր դիմելու պահին ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։ Աջակցության չափը կազմվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

29/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.15
-0.21
Եվրո (EUR)
433.59
-2.43
Ռուբլի (RUR)
4.8762
+0.0725
Լարի (GEL)
140.56
+0
40768
-539
Արծաթ
519.94
+0