ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 26/06/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 26-ին, բորսայում կայացել է 3770000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 28150000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.26%, փակմանը` 8.30%, առավելագույնը` 8.30%, նվազագույնը` 8.26%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2779%: