ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 570 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 810 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 760 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 566 993 534 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.7012 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7713 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: