ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 12/07/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 12-ին, բորսայում կայացել է 5060000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 40800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.50%, փակմանը` 8.26%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.26%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2969%: