
ՌԴ վարչապետ․ Ռուսաստանն ու Բելառուսը հաշվարկների ավելի քան 90%-ը կատարում են ազգային արժույթներով
Մոսկվան և Մինսկն արդեն ավելի քան 90% հաշվարկներն անում են ազգային արժույթներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինի հետ հանդիպման ընթացքում։
«Արդեն մեր հաշվարկների ավելի քան 90%-ը մենք իրականացնում ենք ազգային արժույթներով», – ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Ռուսաստանի և Բելառուսի ազգային արժույթներն են՝ ռուսական ռուբլին և բելառուսական ռուբլին։