ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/07/13
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.43%-ով և կազմել 106.46 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.06%-ով և կազմել 109.47 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):