ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 22/07/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 22-ին, բորսայում կայացել է 3000000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 27700000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.21%, փակմանը` 8.25%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.21%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2753%: