ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 24/07/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 24-ին, բորսայում կայացել է 3800000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.55 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 7 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 23250000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.30%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.30%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.3367%: